ՀԱՅ ENG РУС
О нас
Дирекция, Административный персонал
Библиотека и публикации Института
Новости
Объявления
Востоковедение Армении
Молодой востоковед
Ученый совет
Aспирантура и магистратура
Международные связи
Контакты
Новости
Կլոր-սեղան քննարկում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Հասարակական-քաղաքական զարգացումները Եգիպտոսում. պատճառներ և հետևանքներ» խորագրով
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում փետրվարի 10-ին տեղի ունեցավ կլոր-սեղանի քննարկում` «Հասարակական-քաղաքական զարգացումները Եգիպտոսում. պատճառներ և հետևանքներ» խորագրով: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես ինստիտուտի գիտաշխատողների, այնպես էլ լրագրողների ու վերլուծաբանների շրջանում:
Քննարկումը բացեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռ. Սաֆրաստյանը, նշելով, որ Եգիպտոսում ծավալված վերջին իրադարձությունները ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, այդ իսկ պատճառով դրանց վերլուծությունն ու ճիշտ ընկալումը կարևոր նշանակություն ունեն:
Այնուհետև Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ պրոֆեսոր Շ. Կարամանուկյանը և նույն բաժնի գիտաշխատողներ` պ.գ.թ. Ա. Փաշայանը և պ.գ.թ. Լ. Հարությունյանը հետաքրքիր գնահատականներ տվեցին Եգիպտոսում տեղի ունեցող զանգվածային շարժումների վերաբերյալ:
Հերքելով արտաքին ուժերի գործոնը` Շ. Կարամանուկյանը շեշտեց, որ Եգիպտոսի իրադարձությունները կապված են ներքին զարգացումների հետ: Ըստ նրա` Եգիպտոսի վերջին զարգացումներին նպաստել են այդ երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Արաբագետը հավելել է նաև, որ այս իրադարձությունները վկայում են, որ Եգիպտոսում մինչև 1952 թ. հեղափոխությունը բավականին ակտիվ արտահայտվող ժողովրդավարության ավանդույթը չի մոռացվել և այդ պատճառով էլ այսօր ժողովրդավարության վերականգման հարցը այդ երկրում դարձել է առաջնայինը։
Եգիպտոսում ո՞ր ուժերը կարող են իշխանության գալ և ի՞նչ սցենարով հետագայում դեպքերը կզարգանան, այս հարցերին արաբագետները նախընտրեցին կանխատեսումներ չանել և առաջ քաշեցին միայն հավանական վարկածները: Ըստ փորձագեների այսօր միայն կարելի է վստահ ասել, որ Եգիպտոսը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, փաստելով, որ 1952թ.-ից երկրում գործող «կառավարվող ժողովրդավարության» մոդելն արդեն սպառել է իրեն
Կլոր-սեղանի մասնակիցները քննարկեցին նաև թե այդ իրադարձություները ինչպես կանդրադառնան Եգիպտոսի հայկական համայնքի վրա: Բանախոսները չբացառեցին, որ զարգացումների հետ կապված հնարավոր է հայ համայնքում արտագաղթ գրանցվի ԱՄՆ կամ եվրոպական երկրներ, ինչպես դա եղավ 1952 թ. հեղափոխությունից հետո:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)