ՀԱՅ ENG РУС
О нас
Дирекция, Административный персонал
Библиотека и публикации Института
Новости
Объявления
Востоковедение Армении
Молодой востоковед
Ученый совет
Aспирантура и магистратура
Международные связи
Контакты
Объявления
2022.11.23
«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (“ARMENIAN-SYRIAN RELATIONS: HISTORICAL ENCOUNTERS, CURRENT DEVELOPMENTS AND PERSPECTIVES”)

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,

Ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ից 16:30-ը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ, կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԴԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (“ARMENIAN-SYRIAN RELATIONS: HISTORICAL ENCOUNTERS, CURRENT DEVELOPMENTS AND PERSPECTIVES”) թեմայով: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում (platform of Science diplomacy) քննարկել հայ-սիրիական հարաբերությունների պատմական զարգացման տարբեր փուլերը, արդի շրջանում տարածաշրջանային կերպափոխումների և մարտահրավերների առանցքում դրանցում դրսևորվող առանձնահատկությունները, ինչպես նաև հեռանկարները: Հատուկ քննարկման առարկա է սիրիական ճգնաժամը, ներսիրիական, տարածաշրջանային և միջազգային դերակատարների ներգարվումն, ու դրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա: Կքննարկվեն նաև սիրիահայ համայնքնի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հնարավոր հեռանկարները:

Գիտաժողովին մասնակցում են մի շարք դիվանագետներ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիզոր դեսպան պր. Դավիթ Հովհաննիսյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2007-2018 թթ.), Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պր. Արշակ Փոլադյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պր. Տիգրան Գևորգյանը, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նախկին դեսպան պր. Մուհամադ Հաջ Իբրահիմը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հյուպատոսական և տնտեսական կցորդ պր. Ահմադ Հասան Ալաթբա, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար (Chargé d\\\'affaires) տիկին Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղական պր. Մուհամեդ Սալահը և այլոք:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար պր. Յուրի Սուվարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պր. Ռուբեն Մելքոնյանը: Գիտաժողովին մասնակցում են առաջատար հետազոտողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտից և այլն:


Սիրով սպասում ենք բոլորիդ:

Հրավերն ու գիտաժողովի ծրագիրը կցված են:


Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ


Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, արաբերեն, անգլերեն


. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)