Սույն թվականի փետրվարի 16-ին Մոսկվայում՝ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտոթյան ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը ստորագրեցին պայմանագիր երկու ինստիտուտների միջև գիտական համագործակցության մասին։ Արարողությանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատան արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռոբերտ Անանյանը։ Նույն օրը Ռ. Սաֆրաստյանը մասնակցեց նաև ՌԳԱ Արեւելագիտոթյան ինստիտուտի Գիտական խորհրդի նիստին: