Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեցին Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները՝ դեսպանատան խորհրդական Գո Յույի գլխավորությամբ: Նրանց հետ հանդիպում ունեցավ ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ներկա էին նաև ինստիտուտի աշխատակիցներ Վ. Այվազյանը և պ.գ.թ. Մ. Ղահրիյանը: