ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Երիտասարդ արևելագետ
2009թ. մարտի 31-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի կազմակերպած քննարկմանը զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Գոհար Իսկանդարյանը` "Իրանը նախագահական ընտրությունների նախաշեմին" ): թեմայով, որի ժամանակ ներկայացվեց Իրանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախագահի հնարավոր թեկնածուները, նրանց սատարող ուժերը և այլն: Զեկույցից հետո մասնակիցների և բանախոսի միջև կայացած ակտիվ քննարկումը ևս մեկ անգամ հաստատեց թեմայի արդիականությունը և մասնակիցների մեծ հետաքրքրությունը:



ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախաձեռնությամբ 2009թ. ապրիլի 8-ին տեղի ունեցավ կլոր սեղան - քննարկում` Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները ) թեմայով:
Ելույթով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի աշխատակիցներ` պ.գ.թ. Վահրամ Տեր-Մաթևոսյանը, պ.գ.թ. Արթուր Դումանյանը, Անուշ Հովհաննիսյանը, Տաթևիկ Մանուկյանը և Կարեն Շաքարյանը:
Կարեն Շաքարյանը ամփոփ ներկայացրեց 2009թ. Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը հանդես եկավ "Արդարություն և զարգացում" կուսակցության` ՏԻՄ ընտրություններում արձանագրած ձեռքբերումների և բացթողումների համեմատական վերլուծությամբ:
Անուշ Հովհաննիսյանի ելույթը կրում էր Թուրքիա. ազնիվ միջնորդություն, թե քաղաքական սակարկություն խորագիրը:
Տաթևիկ Մանուկյանը վերլուծեց քրդական գործոնի ազդեցությունը ՏԻՄ ընտրություններում:
Զեկուցումներին հաջորդեց քննարկումը, հնչեցին մի շարք հարցեր և կարծիքներ:



2009թ. ապրիլի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արտակ Մովսիսյանի "Ժայռապատկերներից մինչև այբուբեն" փաստավավերագրական կինոնկարի ցուցադրությունը (ռեժիսոր` Արտակ Ավդալյան):


ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհրդի նախաձեռնությամբ 2009 թ. մայիսի 13–ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.դ. Արմեն Պետրոսյանը՝ "Հնդեվրոպական նախահայրենիք" )թեմայով։ Բանախոսությանը հաջորդեցին հարցեր, տեղի ունեցավ քննարկում։




Սույն թվականի սեպտեմբերի 30–ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանն աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների շեմին» ծրագրի «Տարածաշրջանային զարգացումներ (Հայ– վրացական հարաբերություններ)» խորագիրը կրող կլոր սեղանի նիստը, որի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, Երիտասարդ Արևելագետների գիտական խորհուրդը, ՀՊՃՀ Պատմության և քաղաքագիտության ամբիոնը։ Զեկույցով հանդես եկան ՀՊՃՀ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ՝ ք.գ.թ., դոցենտ Սիրակ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ. Պավել Չոբանյանը։
Զեկույցներին հաջորդեց բուռն քննարկումը, հնչեցին մի շարք արդիական հարցեր՝ մասնավորապես Հյուսիսային Լոռու շրջաններում առկա խնդիրների, Վրաստանում գտնվող հայկական մշակութային և հոգևոր հուշարձանների յուրացման ու ոչնչացման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք այլ հիմնախնդիրներ։
. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)