ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կլոր սեղան...
Նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կլոր սեղան անցկացվեց հայ-լեհական առնչությունների վերաբերյալ, որը կազմակերպել էին Արևելագիտության ինստիտուտը և Վարշավայի համալսարանը:

Համառոտ զեկուցումներով հանդես եկան ԱԻ տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԱԻ Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչ Ազատ Բոզոյանը, ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հայկ Գրիգորյանը: Լեհական կողմից մասնակցում էին Վարշավայի համալսարանի Իրավագիտության և կառավարման ֆակուլտետի ներկայացուցիչներ Յարոսլավ Տուրլուկովսկին, Միխալ Սադլովսկին և Պատրիկ Կալինովսկին:

Ազատ Բոզոյանը ներկայացրեց Լեհաստանում հայերի գործունեությունը և լեհական պետության հետ իրավապայմանագրային հարաբերությունները 14-18-րդ դարերում, հայերի կաթոլիկացման գործընթացը, ինչպես նաև հայկական համայնքի մշակութային և կրոնական կյանքը: Հայկ Գրիգորյանն անդրադարձավ 19-րդ դարում լեհական ապստամբությունների վերաբերյալ արձագանքներն արևմտահայ և արևելահայ մամուլում: Նշվեց, որ եթե արևմտահայ մամուլում համակրանք էր արտահայտվում լեհական ապստամբությունների հանդեպ, ապա արևելահայ մամուլում հակառակ պատկերն էր:

Հայ-լեհական հարաբերությունների արդի փուլի վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ Ռ. Սաֆրաստյանը: Նա կարևորեց երկու երկրների կապերի զարգացումը հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ակադեմիկոս Սաֆրաստյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում հաղթահարվում է որոշակի պասիվության շրջանը: Ռ. Սաֆրաստյանը հարաբերությունների զարգացման գործում ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության դերը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)