|
|
|
|
|
|
|
|
Դեկտեմբերի 7-ին Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր սրահում տեղի ունեցավ նշանավոր հայագետ... |
|
|
|
Դեկտեմբերի 7-ին Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր սրահում տեղի ունեցավ նշանավոր հայագետ Կարեն Յուզբաշյանի 90-ամյակին նվիրված «Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը» երկրորդ միջազգին գիտաժողովի բացումը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ով արժևորեց ականավոր գիտնական Կարեն Յուզբաշյանի մեծ ավանդը հայագիտության զարգացման գործում: Այնուհետև ողջույնի ելույթ ունեցավ ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որը ողջունեց գիտաժողովի հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին: Կարեն Յուզբաշյանի կյանքից ուշագրավ դրվագներ ներկայացրեց գիտնականի դուստրը՝ Ելենա Յուզբաշյանը:
Այնուհետև գիտաժողովի նախաձեռնողներ և կազմակերպիչներ, պատմական գիտությունների դոկտորներ Ալեքսան Հակոբյանի և Ազատ Բոզոյանի գլխավորությամբ մեկնարկեցին գիտաժողովի առաջին օրվա զեկուցումները:
Գիտաժողովը շարունակվեց նաև դեկտեմբերի 8-ին: Երկրորդ օրվա գիտական զեկուցումներին և հարցուպատասխանին հաջորդեց միջազգային գիտաժողովի ամփոփումը: Ելույթ ունեցան արտասահմանյան հյուրեր և գիտաժողովի մասնակիցներ Վլադիմիր Բեսոլովը, Ալեքսանդր Խոսրոևը, Ելենա Յուզբաշյանը և ուրիշներ: Նրանք բարձր գնահատեցին զեկուցումների գիտական և գիտաժողովի կազմակերպչական մակարդակը: Այնուհետև Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանն իր ելույթով ազդարարեց գիտաժողովի հաջող ավարտը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|