|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կոլեկտիվի տարեկան... |
|
|
|
Ս.թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կոլեկտիվի տարեկան հաշվետու ժողովը: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ներկայացրեց 2017 թ. Ինստիտուտի բաժինների կատարած աշխատանքը, հրապարակված մենագրությունները և հոդվածները, կազմակերպած գիտաժողովները, աշխատակիցների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, միջազգային համագործակցությունը տարբեր երկրների գիտական կենտրոնների հետ:
Զեկուցումից հետո ծավալվեց մտքերի փոխանակում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը: Նրանք անդրադարձան ինստիտուտի ձեռքբերումներին, երկրի գիտական կյանքին վերաբերող հարցերի և բարձր գնահատական տվեցին 2017 թ. ընթացքում Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքին:
Հաշվետու ժողովին ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նա կարևորեց Ինստիտուտի գործունեությունը, պատասխանեց աշխատակիցների հարցերին: Ժողովը ընդունեց բանաձև, որը դրական է գնահատում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը 2017 թվականի ընթացքում:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|