|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում «Հայագիտությունը... |
|
|
|
Ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում «Հայագիտությունը Ամերիկյան համալսարաններում. համառոտ ակնարկ» զեկուցումով հանդես եկավ պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Բարդակչյանը:
Բանախոսը ներկայացրեց ամերիկյան մի շարք առաջատար համալսարաններում՝ Հարվարդում, Կոլումբիայի, Կալիֆորնիայի և այլ համալսարաններում հայագիտական ամբիոնների ու կենտրոնների գործունեությունը, ձեռքբերումները, խնդիրներն ու մարտահրավերները, անդրադարձավ դասավանդվող առարկաներին, ուսանողների թվին, ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող գլխավոր թեմաներին, որոնց թվում են հայկական սփյուռքը, Հայոց ցեղասպանությունը և այլ թեմաներ:
Զեկուցման ավարտին ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, կարևորելով Գ. Բարդակչյանի ավանդը արևելագիտական հետազոտությունների բնագավառում, հանձնեց նրան Պատվոգիր:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|