|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. հունիսի 15-ին Արևելագիտության ինստիտուտում «2018 թ.՝ Զայեդի տարի»... |
|
|
|
Ս.թ. հունիսի 15-ին Արևելագիտության ինստիտուտում «2018 թ.՝ Զայեդի տարի» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած պատմաբան-հասարակագետ դր. Աիշա Բիլխեյրի հետ:
Արաբական Միացյալ Էմիրություններում 2018 թ.-ը նշվում է պետության հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլտան Ալ-Նահայանի տարի: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հյուպատոս Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը, ինստիտուտի գիտաշխատողներ:
Դր. Աիշա Բիլխեյրը ներկայացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների պետական, հասարակական-քաղաքական համակարգի առանձնահատկությունների, գլոբալ քաղաքականության մեջ ԱՄԷ-ի ունեցած դերակատարության, Շեյխ Զայեդի` պետական և հասարակական գործչի մասին իր խոհերն ու դիտարկումները: Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները խոսեցին հայ-արաբական փոխառնչությունների, Հայաստան-Արաբական Էմիրություններ հարաբերությունների, ԱՄԷ-ում հայ համայնքին առնչվող հիմնախնդիրների մասին: Կողմերը կարևորեցին հայ-արաբական արդի համագործակցության և այդ հարցում Արևելագիտության ինստիտուտի նշանակությունը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|