|
|
|
|
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչ` Ռ. Ղազարյանի և ԳԿՄԿ ՈւԳԸ... |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի վարիչ` Ռ. Ղազարյանի և ԳԿՄԿ ՈւԳԸ նախագահ` Մ. Փարսադանյանի նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 9-13 տեղի ունեցավ «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական երկրորդ դպրոցը, որին մասնակցում էին Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Դասընթացի առաջին օրը ԳԿՄԿ-ում հյուրընկալվեցին պոլսահայ համայնքի ներկայացուցիչները: Սարին Ագպաշը ներկայացրեց պոլսահայ համայնքի և երիտասարդների հայապահպանության հիմնախնդիրները: Հատուկ ուշադրություն դարձվեց նաև Կ. Պոլսի հայկական վարժարանների և մամուլի առջև ծառացած խնդիրներին:
Հաջորդ օրը «Ադրբեջանի ժողովրդագրական պատկերը և էթնիկ խնդիրները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Վարդան Գալստյանը: Հիմնավոր ապացույցներ ներկայացվեցին Ադրբեջանի կեղծ ժողովրդագրական պատկերի վերաբերյալ: Խոսք գնաց նաև Ադրբեջանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մասին այդ պետության ներքաղաքական կյանքում:
Հուլիսի 11-ին ք.գ.թ. Մհեր Սահակյանը ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործոնը Չինաստանի անվտանգության տեսանկյունից, իրականացման նպատակներն ու առանձնահատկությունները, այդ ինտեգրացիոն նախաձեռնությունում ՀՀ ներգրավման հեռանկարները» դասախոսությունը: Որպես արևելագետ-չինագետ բանախոսը ներկայացրեց դարաշրջանի կարևորագույն քաղաքական-տնտեսական ծրագիրը և ՀՀ հնարավոր ներգրավվածությունը այդ գործընթացներում:
Հուլիսի 12-ին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Մաիլյան Բենիամինը: Բանախոսը հանգամանալից կերպով ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում: Առանձնահատուկ շեշտ դրվեց ռուս-վրացական հակասությունների պատմությանը:
Հուլիսի 13-ին ք.գ.թ. Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց «Տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» վերնագրով դասախոսությունը: Քաղաքագետը առանձնահատուկ շեշտ դրեց մերօրյա քաղաքական իրադարձույթյունների վրա և դրանց ազդեցությունը մեր պետության արտաքին քաղաքականության վրա:
Դասընթացի ավարտին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնի վարիչ` պ.գ.թ. Ռ. Ղազարյանը ներկայացրեց երիտասարդության շրջանում արևելագիտական գիտելիքների իմացության, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության կարևորությունը: Ռ. Ղազարյանը ընդգծեց հարանման դասընթացների կարևորությունը և նշեց, որ այսուհետ նմանատիպ միջոցառումներն ու նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու: Մ. Փարսադանյանը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր բանախոսներին, Ռ. Ղազարյանին և ԳԿՄԿ տնօրինությանը դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար: Իր խոսքում նա նշեց նաև Արևելագիտության ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի մասին: Վերջում հանդիսավորությամբ մասնակիցները ստացան «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական երկրորդ դպրոցի հավաստագրեր:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|