ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
«Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողով
Ս.թ. հոկտեմբերի 26-27 ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնը անցկացրին «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։

Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից:
Գիտաժողովի նպատակն էր ուսումնասիրել.
• Ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը խորացնում իր դերակատարումը Եվրասիական մայրցամաքում,
• Ի՞նչ նպատակներ է հետապնդում Չինաստանը Եվրասիական մայրցամաքում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով,
• Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական զարգացումներ են տեղի ունենում Չինաստանից դեպի Արևմտյան Եվրասիա և ԱՄՆ-ից ու Ռուսաստանից դեպի Ասիա շրջադարձի պայմաններում,
• Քննարկել Հայաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ընդգրկվելու հնարավորությունները,
• Հայ-չինական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ներկա աշխարհաքաղաքական իրադրությունում:

Գիտաժողովի մասնակիցները այցելեցին նաև Մատենադարան:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)