|
|
|
|
|
|
|
|
2019 թ․ փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն... |
|
|
|
2019 թ․ փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պրն․Բահաադ-ԴինԲահգաթԴեսուկիին։ Վերջինս խոսեց վերափոխվող Մերձավոր Արևելքում Եգիպտոսի նոր դերակատարության,հայ-եգիպտական բազմաշերտ կապերի և Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների մասին։ Ըստ բանախոսի՝ Եգիպտոսում այսպեսկոչված «արաբական գարնան»գործընթացների և դրանց հետևանքով «Մուսուլման եղբայրների» իշխանության գալը, մասնավորապես Մուհամմադ Մուրսիի կառավարման կարճ շրջանը (2012-2013 թթ․) շահեկան չեղավ Եգիպտոսի համար՝ առաջ բերելով երկփեղկվածության և հատվածականության դրսևորումներ։ 2011 թ․ հունվարին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո Եգիպտոսում տեղի ունեցած ցնցումները հնարավոր եղան հաղթահարել պետական ինստիտուտներիև բանակիշնորհիվ, որոնք կայացած կառույցներ են։ Պատահական չէ, որ գեներալ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի իշխանության գալով, հաջողվեց վերականգնել Եգիպտոսի կայունությունը և զարգացման նոր հունի մեջ դնել երկիրը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում։ Ասվածի ապացույցներից մեկը Եգիպտոսի նոր մայրաքաղաքինախագիծն է, որի արդյունքում կթոթափվի Կահիրեի ծանրաբեռնվածությունը, պետական կառույցներն ամբողջությամբ կտեղափոխվեն նոր մայրաքաղաք։ Նոր քաղաքում կկառուցվի Եգիպտոսի ամենամեծմզկիթն ու եկեղեցին, ինչըկխորհրդանշի եգիպտական հասարակության միասնությունը։ Եգիպտոսի նախագահը փաստացի փորձում է վերականգնել ներքին համերաշխության մթնոլորտը՝ ձգտելով կանխել «արաբական գարնան» գործընթացներում ավելի սուր բնույթ ստացած հակաղպտիական որոշ դրսևորումները։Այդ տեսանկյունից՝ քաղաքականության կրոնականացումը և մասնավորապես «Մուսուլման եղբայրների» գործունեությունը Եգիպտոսում վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ նմանօրինակ շարժումներն ամբողջ աշխարհի մակարդակով հովանավորվում են որոշակի արտաքին ուժերի՝ նախևառաջ Կատարի կողմից։ Բավական հավակնոտ նախագիծ է նաև Սուեզի ջրանցքի ծրագիրը, որը նախատեսում է ընդլայնել ջրանցքի հաղորդակցական հնարավորությունները։
Բանախոսը նշեց, որ նախագահ Ալ-Սիսին փորձում է տարբեր ուղղություններով ակտիվացնել Եգիպտոսի արտաքին քաղաքականությունը՝ թուլացնելով նաև նախկին կախվածությունըԱՄՆ-ից։ Արաբական խնդիրների շարքում Եգիպտոսի համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ պաղեստինյան խնդիրը։ Կահիրեն շարունակում է աջակցել պաղեստինյան հիմնախնդրի արդարացի կարգավորման այն ծրագրին, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, մինչև 1967 թ․սահմաններով։Կարևոր է սակայն, որ պաղեստինցիները հաշտության եզրեր գտնեն և հաղթահարենմիջպաղեստինյան հակասությունները։ Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման ԴոնալդԹրամփի վարչակարգի նոր նախագիծը՝ «դարի գործարքը», ընդունելի կլինի Եգիպտոսի համար, եթե ներառի այն սկզբունքները, որոնք ընդունելի են արաբական երկրների համար։
Խոսելով Իրանի հետ Եգիպտոսի հարաբերությունների մասին, պրն․ Դեսուկին նշեց,որ հարաբերությունները լավ են, բայց գերազանց չեն, ու խնդիրներ, անշուշտ, կան։ Եգիպտոսում դեռևս հիշում են նախագահ Ա․ Սադաթին սպանած Խալեդ Իսլամբուլիի հերոսացումն Իրանում։ Մինչդեռ Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն ակնհայտրոեն լարված են, որի պատճառը Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի չհիմնավորված քաղաքական ամբիցիաներն են, նաև՝ նեոօսմանական այն ծրագրերը, որով նա իրեն խալիֆա է պատկերացնում։ Այս տեսանկյունից, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, պրն․ Դեսուկին նշեց, որ ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության և Իրանի, որոնք հրավիրվել են սիրիական իշխանությունների կողմից, Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք և միակողմանի գործողություններ ծավալել ինքնիշխան այդ պետության տարածքում։
Խոսելով Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների մասին, բանախոսը նախ անդրադարձավ հայ-եգիպտական դարավոր կապերին, նշեց, որ հայերը տարբեր ժամանակահատվածներում մեծ դերակատարություն են ունեցել Եգիպտոսի քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, հասարակական և մշակութային կյանքում։ Եգիպտոսի առաջին արտգործանախարարը (Պողոս բեյ Յուսուֆյան) և վարչապետը (Նուբար փաշա Նուբարյան) եղել են եգիպտահայեր։ Հայաստան-Եգիպտոս հարաբերությունները ջերմ ու գործընկերային են, սակայն զարգանալու մեծ ներուժ ունեն։ Փոքր են ապրանքաշրջանառության ծավալները, ինչը կարիք ունի խթանման։ Զբոսաշրջության ոլորտում նույնպես անելիքներ կան։ Հայաստանից ամեն տարի բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնում Շարմ ալ-Շեյխ և Հուրգադա, իսկ Եգիպտոսից Հայաստան զբոսաշրջություն գրեթե գոյություն չունի, ինչը կապված է Եգիպտոսի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դժվարությունների հետ։ ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպաննանդրադարձավ նաև վերջերս Մյունխենի անվտանգության վեհաժողովում նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի՝ եգիպտահայ համայնքի հետ կապված հայտարարությանը։ Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, Եգիպտոսի նախագահը նշել էր, որ օրինակ Եգիպտոսում ջարդերից հետո հաստատված հայերը միանգամայն ապահով են իրենց զգում։ Այս իրողությունը, ըստ դեսպանի, հետագայում շահեկան է լինելու Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչման ընդհանուր գործընթացի համար։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոսՌուբեն Սաֆրաստյանը,ինչպես նաև պրն․ Դեսուկիի հետ հանդիպմանմասնակիցները, շնորհակալություն հայտնեցին ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին հետաքրքիր զեկուցման և վելուծությունների համար և հույս հայտնեցին, որ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջև գիտակրթական համագործակցությունը շարունակական կլինի։Հատուկ ընդգծվեց Արևելագիտության ինստիտուտի յուրահատուկ կապող օղակ լինելու հանգամանքը՝ ՀՀ պետական մի շարք մարմինների և ՀՀ-ում հավատարմագրված արաբական տարբեր երկրների(տվյալ դեպքում Եգիպտոսի), դեսպանությունների միջև:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|