|
|
|
|
|
|
|
|
Ս. թ. մայիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Էիզա Ալ Զաաբին... |
|
|
|
Ս. թ. մայիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամեդ Էիզա Ալ Զաաբին հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության և կրթության ոլորտում հնարավոր համագործակցության եզրերը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ողջունեց դեսպանին՝ կարևորելով նրա այցը Ինստիտուտ, իսկ Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց արաբագիտության ոլորտում ԱԻ հետազոտությունները և տպագրված գրքերը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները:
Կողմերը գիտության և կրթության ոլորտում համագործակցության մեկնարկի ծրագրերի փաթեթ ներկայացնելու համաձայնության եկան:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|