|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալել էր Իտալիայի Բոլոնիայի համալսարանի... |
|
|
|
Ս.թ. հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալել էր Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Չեչերեին: Իտալացի մասնագետը Հայաստանում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի և Բոլոնիայի համալսարանի Պատմության և մշակույթների ֆակուլտետի միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որը ֆինանսավորվում է եվրոպական Էրասմուս ծրագրի շրջանակներում: Ջուզեպպե Չեչերեն դասախոսություններով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և Մատենադարանում: Առաջին դասախոսությունը որը վերնագրված էր «Սուֆիները և խորհրդապաշտությունն իսլամում ժամանակակից Եգիպտոսի օրինակով» անցավ մեծ հաջողությամբ և բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ոչ միայն Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների, այլ նաև արևելագիտության բնագավառի փորձառու և վաստակաշատ մասնագետների մոտ: Դասախոսության վերջում հնչեցին բազմաթիվ հարցեր և եղավ հետաքրքիր քննարկում: Հաջորդ դասախոսությունը նախատեսված է հունիսի 25-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի 11-րդ հարկի դահլիճում:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|