|
|
|
|
|
|
|
|
Կայացավ Երիտասարդ արևելագետների 40-րդ միջազգային գիտաժողովը |
|
|
|
Կայացավ Երիտասարդ արևելագետների 40-րդ միջազգային գիտաժողովը
Հունիսի 29-30-ին ՀՀ ԳԱԱ Աղվերանի Հյուրերի տանը կայացավ Երիտասարդ արևելագետների 40-րդ միջազգային ամենամյա գիտաժողովը, որին մասնակցեցին շուրջ 60 գիտաշխատողներ, ասպիրանտեր, ուսանողներ Հայաստանից և արտերկրից:
Հունիսի 29-ին տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողովի բացումը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Թամարա Աղամալյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԱԺ պատգամավոր արևելագետ Գոռ Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայության ղեկավար Աստղիկ Իգիթյանը:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր խոսքում անդրադարձավ գիտաժողովի ստեղծման պատմությանը, ձևավորված ավանդույթներին, երիտասարդ արևելագետների գիտության ասպարեզ մտնելու գործում գիտաժողովի ունեցած կարևոր դերին և հետագա անելիքներին:
Գիտաժողովի մասնակիցների զեկուցումները ունեն թեմատիկ և ժամանակագրական լայն ընդգրկում, շոշափում են արդի հիմնախնդիրներ:
Գիտաժողովի ընտրված զեկուցումները հրատարակվում են «Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ» պարբերականում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|