|
|
|
|
|
|
|
|
Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդունեց Եգիպտոսից... |
|
|
|
Ս․թ․ սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդունեց Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Կահիրեի համալսարանի Պատմության ֆակուլտետի դասախոս պրոֆ․ Մուհամմադ ալ-Աֆիֆին, Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ դր․ Արմեն Մազլումյանը, Եգիպտոսի մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր Արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Ա. Փաշայանը։
Հանդիպմանն Արևելագիտության ինստիտուտի տնօրենը պատվիրակությանը ծանոթացրեց ինստիտուտի գործունեությանը։ Անդրադարձ եղավ Արևելագիտության ինստիտուտում Եգիպտոսի վերաբերյալ կատարված և կատարվող հետազոտություններին։ Ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը և դր․ ալ-Աֆիֆին հույս հայտնեցին համագործակցել համատեղ հրատարակությունների և գիտական ծրագրերի շուրջ։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|