|
|
|
|
|
|
|
|
Ս․թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների... |
|
|
|
Ս․թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարանի պատմության և հնագիտության ֆակուլտետի դասախոս Համադ Բին Սարային, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Մուհամմադ ալ-Զաաբին և հյուպատոս Ահլամ ալ-Սալամին։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից հանդիպմանը ներկա էին արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վ. Այվազյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ, ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Լ. Հարությունյանը, ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Ա. Փաշայանը։
Հանդիպմանը քննարկվեցին արևելագիտական և մասնավորապես արաբագիտական հետազոտությունների արդի խնդիրները։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը նշեց, որ իրենք գոհունակությամբ են հետևում Հայաստանում արաբագիտության ոլորտի առաջընթացին և պատրաստ են աջակցել դրա հետագա զարգացմանը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|