|
|
|
|
|
|
|
|
Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն... |
|
|
|
Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ընդունեց Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի պատվիրակությանը, որի ղեկավարն էր Լուո Վենդոնը (Luo Wendong): Քննարկվեցին Արևելագիտության ինստիտուտի և Համաշխարհային պատմության ինստիտուտի հետազոտական ոլորտների, վերջիններիս միջև համագործակցության խորացման հեռանկարների հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար գիտաշխատող Աղավնի Հարությունյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|