Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը...
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ընդունեց ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Քիշհան Դիվալին։ Քննարկվեցին Արևելագիտության ինստիտուտի և Հնդկաստանի գիտական ու կրթական կենտրոնների միջև համագործակցության հարցեր: Հանդիպմանը ներկա էր Արևելագիտության ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վահե Այվազյանը։