|
|
|
|
|
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. hին խաղացողներ և նոր մարտահրավերներ»... |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. hին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով նոր գիտավերլուծական քննարկումների շարք է նախաձեռնել, որոնք միտված են տարածաշրջանում ընթացող գործընթացների համապարփակ, բազմակողմանի լուսաբանմանը: Քննարկումներին մասնակցեն և զեկուցումներով հանդես կգան Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի այլ գիտական կենտրոնների և արտերկրի առաջատար մասնագետները:
Առաջին քննարկումը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին, վերաբերում էր Սիրիայում թուրքական ռազմական ներխուժմամբ պայմանավորված զարգացումներին: Զեկուցումներ ներկայացրեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Վերջին զարգացումները Սիրիայում. աշխարհաքաղաքական դիտարկումներ» թեմայով, առաջատար գիտաշխատողներ Արաքս Փաշայանը «Դամասկոսի մոտեցումները սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում», Վահրամ Տեր-Մաթևոսյանը, «Սիրիան Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առանցքում. գաղափարախոսական և ռազմավարական հայեցակարգ», թեմաներով, ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը «Խաղաղության աղբյուր» գործողություն. Թուրքիայի ներքին ճակատ» և գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը «Քրդական գործոնը Սիրիայում. հավակնություններ և հնարավորություններ» թեմաներով :
Քննարկմանը ներկա էր նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանը,ով սիրիական ճգնաժամը ներկայացրեց Դամասկոսում իր ծառայության տարիների փորձառությամբ որպես դիվանագետ և որպես գիտնական։
Քննարկանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը, ներկայացուցիչներ ԱԳՆ-ից և ԱԽ-ից, փորձագետներ և վերլուծաբաններ:
Զեկույցներից հետո եղան մտքերի փոխանակումներ, հարց ու պատասխաններ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|