ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2019 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելք. նոր միտումներ և հեռանկարներ»...
2019 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Մերձավոր Արևելք. նոր միտումներ և հեռանկարներ» գիտաժողովը՝ նվիրված խորհրդային և ռուս ականավոր արևելագետ, դիվանագետ ու պետական գործիչ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի (1929-2015) 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հետ համատեղ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Գիտաժողովը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ ԱԻ տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ Ե. Պրիմակովը գիտական մեծ ժառանգություն է թողել, կյանքի վերջին տարիներին զբաղվում էր Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի ուսումնասիրությամբ: «Այս միջոցառումը գալիս է լրացնելու բացը, որն ունի երիտասարդ արևելագետների սերունդը Ե. Պրիմակովի գործունեության մասին», - նշեց Ռ. Սաֆրաստյանը:

ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Պրիմակովն ականավոր գիտնական, պետական գործիչ, դիվանագետ էր: Նա կանխատեսել էր աշխարհակարգի զարգացման առանցքային միտումները և շատ բան է արել, որ այդ գործընթացները դրական հունով ընթանան:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն իր ելույթում նշեց, որ գիտաժողովին քննարկվող թեմատիկան արդիական է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: Անդրադառնալով Պրիմակովի գործունեությանը՝ Սուվարյանն ընդգծեց, որ նա խոշոր դիվանագետ էր և արևելագետ:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանն ընդգծեց, որ գիտաժողովը ոչ միայն հարգանքի տուրք է Ե. Պրիմակովի հիշատակին, այլ նաև քննարկում արդի մարտահրավերների շուրջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Ե. Պրիմակովը փայլուն դիվանագետ և գիտնական էր, մեծ ներդրում և ավանդ է ունեցել խորհրդային արևելագիտության զարգացման գործում: Հովհաննիսյանը հիշեցրեց նաև Պրիմակովի ջանքերն արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ հայ և ռուս արևելագետներին միավորող գործոններից մեկը Պրիմակովն էր: Նա տաղանդավոր դիվանագետ, փայլուն գիտնական էր, իսկ նրա աշխատություններն օգտագործվում են Երևանի պետական համալսարանում դասավանդման համար:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, որը ներկայացրեց Պրիմակովի կյանքն ու գործունեությունը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Նազելի Նավասարդյանը («Անվտանգության համակարգերի կերպափոխումները Կասպից ծովում և ռուս-իրանական հարաբերությունները») և Մուշեղ Ղահրիյանը («Քաղաքական վարչակարգերի կերպափոխումները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում»):

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)