|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. հունվարի 13-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի... |
|
|
|
Ս.թ. հունվարի 13-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նորանշանակ ղեկավար Հոսեին Թաբաթաբայիին: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը ներկայացրեց մինչ այժմ իրականացրած աշխատանքների ողջ ծավալը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը, խիստ կարևորելով ՀՀ-ԻԻՀ կապը, նշեց, որ Ինստիտուտը ներդնելու է եռանդուն ջանքեր մշակութային կենտրոնի հետ գիտամշակութային կապերը զարգացնելու ուղղությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նորանշանակ ղեկավար Հոսեին Թաբաթաբային ներկայացրեց համագործակցության առաջարկները, ինչը ողջունվեց և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից, առաջարկվեց կազմել ճանապարհային քարտեզ՝ երկուստեք առաջարկներն իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վ. Այվազյանը, Իրանի բաժնի գլխավոր գիտաշխատող, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կոզմոյանը, Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի առաջատար գիտաշխատող պ.գ.դ. Ք.Կոստիկյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Գ. Իսկանդարյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|