|
|
|
|
|
|
|
|
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մարտի 17-ին տեղի ունեցավ... |
|
|
|
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մարտի 17-ին տեղի ունեցավ «Իսլամը Հարավային Կովկասում (Վրաստան, Ադրբեջան)․ արդի միտումներ, հնարավոր մարտահրավերներ» թեմայով աշխատաժողով, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության գիտական, ուսումնական, գիտահետազոտական և գերատեսչական տարբեր հաստատությունների մասնագետներ, դիվանագետներ, որոնք ՀՀ և ԱԻ անվտանգային և ռազմավարական շահերի տեսանկյունից կարևորեցին թեմայի գիտական և քաղաքական նշանակությունը՝ առաջարկելով խորացնել ուսումնասիրությունը և ձևավորել քննարկումների ընդլայնված հարթակ։
Իր խոսքում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ձեռք բերված գիտական կարևոր արդյունքների համար շնորհավորեց հետազոտողներին և կարևորելով թեմայի ուսումնասիրությունը՝ նշեց, որ Հարավային Կովկասում իսլամական գործոնի ուսումնասիրությունը պետք է դառնա գիտական առաջնահերթություն և լինի շարունակական։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|