ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում «Հայոց եկեղեցու դավանաբանությունը...
Ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում «Հայոց եկեղեցու դավանաբանությունը ըստ Ս.Գրիգոր Տաթևացու «Ոսկեփորիկի»» թեմայով ուշագրավ դասախոսությամբ հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արթուր Մաթևոսյանը:

Ս. Գրիգոր Տաթևացին հայ միջնադարյան աստվածաբանական մտքի հսկաներից մեկն է: Նա թողել է մեծարժեք մատենագրական ժառանգություն՝ մեկնություններ և քարոզներ, դավանաբանական և իմաստասիրական աշխատություններ: Նրանց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն նրա հանրագիտարանային բնույթ ունեցող գործերը՝ «Գիրք հարցմանց»-ը և «Ոսկեփորիկ»-ը: Նրանց մեջ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր նվաճումները: Սույն զեկուցումը նվիրված էր «Ոսկեփորիկի» մեջ պարունակվող Հայոց Եկեղեցու դավանաբանության հիմնական դրույթների վերլուծությանը: Այս դրույթների հիման վրա հայկական եկեղեցու դավանաբանական համակարգը կարելի է բնութագրել այսպես՝ Աստված Սուրբ Երրորդություն է՝ ունենալով երեք Անձ և մեկ բնություն, և Անձինք համագո են և համապատիվ: Անձերից մեկը՝ Աստված Բանը, մարմնացավ Սուրբ Կույսից և դարձավ կատարյալ մարդ ՝ ունենալով մարդկային բնության բոլոր հատկությունները, այսինքն. հոգի, մարմին և միտք: Նա ուներ մեկ աստվածամարդկային բնություն, բայց ոչ մի դեպքում միայն աստվածային բնություն: Քրիստոս, ըստ Աստվածության, էակից էր Հայր-Աստծուն, իսկ ըստ մարդկության`Սբ. Կույսին և բոլոր մարդկանց: Աստվածությունն ու մարդկությունը Քրիստոսի մեջ մեկ էին, բայց նրանցից յուրաքանչյուրը պահպանում էր իրեն բնորոշ հատկությունները, և նրանք չէին խառնվում միմյանց հետ: Միևնույն ժամանակ, չպետք է ենթադրել, որ Քրիստոսի մարմինը նման էր մի տաճարի, որում ապրում էր Բանը, ինչպես հավատում էին նեստորականները: Քրիստոսի մարդկային բնությունը անխորտակելի ու անմահ չէր, բայց այն այդպիսին դարձավ Բանի հետ անճառելի միության շնորհիվ: Արդյունքում Քրիստոսի մարմինը անխորտակելի էր Ծնունդից մինչև Հարություն: Նմանապես, Քրիստոսի մարդկությունը բնությամբ ենթարկվում էր տառապանքի և դրան չէր ենթարկվում Բանի հետ անճառելի միության շնորհիվ: Քրիստոսը կրկին կվերադառնա երկիր՝ դատելու ողջերին և մահացածներին, արդարներին հավերժական կյանք պարգևելու և մեղավորներին հավերժական տանջանքներով պատժելու համար:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)