|
|
|
|
|
|
|
|
Իրանագիտական գիտաժողով նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր... |
|
|
|
Իրանագիտական գիտաժողով նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր և առաջին հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնու մահվան 32-րդ տարելիցին
Ս․թ․ հունիսի 4-ին ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր և առաջին հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնու մահվան 32-րդ տարելիցին նվիրված իրանագիտական գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշյան Զոհուրին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային։
Ելույթներով և զեկուցումներով հանդես եկան՝ պ.գ.թ., դոցենտ Գոհար Իսկանդարյանը, ով անդրադարձավ Իրանի կառավարման համակարգի ինը սյուներին, պ․գ․թ․ դոցենտ Արտյոմ Տոնոյանը՝ ներկայացրեց Ադրբեջանում իրանոֆոբիայի պատճառները։ Պ.գ.դ․, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանի զեկուցումը վերաբերում էր Իրանին՝ Հովսեփ Օրբելու հետազոտական հարցադրումներում։ Ահարոն Վարդանյանն անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին Արցախյան երկրորդ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում, Գարիկ Միսակյանը ներկայացրեց իրանշահրականությունը և Իրանի արտաքին քաղաքականությունը, իսկ Նարե Գևորգյանը՝ ԻԻՀ պետական կառավարման համակարգի Փորձագետների խորհրդում Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դերն ու գործունեությունը։
Գիտաժողովի ավարտին մտքեր փոխանակեցին ներկաները և ընդգծեցին նմանատիպ միջոցառումների կարևորությունը երկու երկրների գիտական հանրույթի համար։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|