|
|
|
|
|
|
|
|
Համագործակցության համաձայնագիր |
|
|
|
Համագործակցության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջև
2021թ. հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջև:
Համաձայնագիրը ստորագրել են Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Զաալ Աբաշիձեն:
Հաշվի առնելով երկու երկրների միջև սերտ կապերը մշակութային, գիտական, ինչպես նաև ձեռագրերի ուսումնասիրման ոլորտներում՝ համաձայնագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել հիշյալ գիտակրթական հաստատությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը պատմության, աղբյուրագիտության, բանասիրության և արևելագիտության բնագավառներում մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակման, գիտական հանդիպումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման, հնագիտության, մատենագրության և թվային հումանիտար գիտությունների բնագավառներում փոխհամագործակցության և համանման այլ ձևաչափերով:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|