|
|
|
|
|
|
|
|
Համագործակցության համաձայնագիր |
|
|
|
Համագործակցության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Ռուսաստանի Դաշնության Կուբանի պետական համալսարանի միջև
2021թ. հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի 50-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակներում ինստիտուտում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և ՌԴ Կուբանի պետական համալսարանի միջև:
Համաձայնագիրը ստորագրեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և ՌԴ Կուբանի պետական համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թեմիր Խագուրովը:
Համաձայնագիրը նպատակ ունի զարգացնել վերոնշյալ գիտակրթական հաստատությունների միջև համագործակցությունը պատմության, սոցիոլոգիայի և արևելագիտության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Խագուրովը ընդգծեց տարածաշրջանում գիտակրթական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների և փոխհամագործակցության կարևորությունը: Վերջինս խոսեց նաև հայ-ռուսական բազմաշերտ կապերի մասին:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|