|
|
|
|
|
|
|
|
Համագործակցության համաձայնագիր |
|
|
|
Համագործակցության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հեռավոր արևելքի ինստիտուտի միջև
2021թ. հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի 50-ամյակին նվիրված գիտաժողովի շրջանակներում ինստիտուտում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հեռավոր արևելքի ինստիտուտի միջև:
Համաձայնագիրը ստորագրեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հեռավոր արևելքի ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Ալեքսեյ Մասլովը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց դոկտոր Մասլովին՝ կարևորելով երկու ինստիտուտների միջև փոխադարձ համագործակցությունը արևելագիտության զարգացման շրջանակներում: Մասլովը իր հերթին ընդգծեց, որ նմանատիպ գիտական հաստատությունների փոխգործակցությունը, ինչպես նաև գիտական փորձի և մասնագետների փոխանակումը կարևոր խթան է տարածաշրջանային գիտական մտքի զարգացման և երիտասարդությանը գիտական քննարկումներում ներառելու համար:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|