|
|
|
|
|
|
|
|
Ս․թ․ հուլիսի 2-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը... |
|
|
|
Ս․թ․ հուլիսի 2-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը կոմունիստական կուսակցության կառավարման ներքո․ նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները» (Rethinking China’s Rise under the Government of CPC: Achievements, Initiatives and Prospects) խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման հարյուրամյակին։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը։
Գիտաժողովին իր ողջույնի խոսքն էր հղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը։ Գիտաժողովին մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը։ Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․ Ռոբերտ Ղազարյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։ Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը առցանց հղեց նաև ՇՀԿ Չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջին քարտուղար Էրիկ Դեբենան և այլոք։
Գիտաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկան մասնագետներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։
«Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը կոմունիստական կուսակցության կառավարման ներքո․ նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները» (Rethinking China’s Rise under the Government of CPC: Achievements, Initiatives and Prospects) խորագրով միջազգային գիտաժողովը նաև «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հերթական համատեղ գիտական միջոցառումն էր, որը կնպաստի նաև Հայաստանում չինագիտության զարգացմանը և ամրապնդմանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|