|
|
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի Պատմության թանգարանի միջև |
|
|
|
Փոխըմբռնման Հուշագիր
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի Պատմության թանգարանի միջև
2021 թ. հուլիսի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում կնքվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի Պատմության թանգարանի միջև:
Հուշագիրը ստորագրել են Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Պողոսյանը:
Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել հիշյալ հաստատությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը պատմության, աղբյուրագիտության, բանասիրության և արևելագիտության բնագավառներում մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակման, գիտական հանդիպումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման և համանման այլ ձևաչափերով։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|