ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված պատմաբան Արտակ Մովսիսյանի հիշատակին
Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված պատմաբան Արտակ Մովսիսյանի հիշատակին։
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ողջույնի ելույթներ ունեցան ԵՊՀ ռեկտերի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը, ԳԱԱ ՀՀԲԳ ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ինստիտուտի գլխավոր գիտաշխատող ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ։
Գիտաժողովի զեկուցումները նվիրված էին Արտակ Մովսիսյանի գիտահետազոտական գործունեությանը, ինչպես նաև հայոց պատմության տարբեր հարցերի։
Իր ելույթում Արևելագիտության ինստիտուտի Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ Արտակ Մովսիսյանը մեր պատմագիտության մեջ խորը հետք թողեց։ «Այսօր Հին Արևելքի բաժնում կա երկու նկար՝ Գագիկ Սարգսյանինը և Արտակ Մովսիսյանինը։ Մովսիսյանը մեր լավագույն գիտնականներից մեկի՝ Գագիկ Սարգսյանի աշակերտն էր։ Մեզ համար պարտավորեցնողն է, որ հայագիտական բարձունքները, որ ժամանակին նրանք նվաճել են, փորձենք այդ ամենը ավելի վեր բարձրացնել, վառ պահել նրանց հիշատակը», - ասաց Ղազարյանը։
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Արտակ Մովսիսյանը իր գիտական գործունեությամբ նպաստում էր ազգային գաղափարաբանության ավելի խորն ընկալումներին և պետք է շարունակել այդ գործը։ Անդրադառնալով օտար լեզուներով նրա աշխատանքների թարգմանությանը՝ Սաֆրաստյանը նշեց, որ ժամանակակից գերմանական գիտական շրջանակները մեծագույն հետաքրքրությամբ, ծարավով կարդում էին այն մոտեցումները, այն նորությունները, որ իր հետ բերեց հայագիտություն Արտակ Մովսիսյանը։ Սաֆրաստյանի խոսքով՝ Արտակ Մովսիսյանը փայլուն գիտնական էր և իր գործունեությամբ՝ առաջամարտիկ։
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ հետամուտ են լինելու Արտակ Մովսիսյանի անունով կրթաթոշակ սահմանելու նախաձեռնությանը, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի։
Արտակ Մովսիսյանի գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող բազմաթիվ մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ փաստագրական ֆիլմեր, գիտական հոդվածներ ու ձեռնարկներ:
Լուսանկարը՝ ysu.am-ի

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)