|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում տնօրեն Ռոբերտ Ղազարյանի... |
|
|
|
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում տնօրեն Ռոբերտ Ղազարյանի և ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի տնօրեն Հոսեին Թաբաթաբայի միջև: Օրակարգում բազմաթիվ հարցերից զատ, ուշադրության կենտրոնում դրվեց 2022թ. փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան-Իրան (պատմական անցյալ և ներկա) խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքների ամփոփումը: Քննարկվեց համատեղ հուշագրերի ստորագրման անհրաժեշտութունը:
Արձանագրվեց, որ նմանատիպ հանդիպումները խիստ կարևոր են և այն պետք է լինի շարունակական, ինչը կնպատի Հայաստան-Իրան գիտամշակութային կապերի զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը, նույն բաժնի գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը, արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը, ԻԻՀ Մշակույթի կենտրոնի թարգմանիչ Արմինա Սարգսյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|