ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայ-իրանական ընդհանուր պատմության սկզբնաղբյուրները»...
Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայ-իրանական ընդհանուր պատմության սկզբնաղբյուրները» խորագրով միջոցառում: Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին իրանահայ գրող, թարգմանիչ Գարուն Սարգսյանի կողմից հայ պատմիչների, պատմաբանների և գրական գործիչների ստեղծագործությունների պարսկերեն թարգմանված աշխատությունները:
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանը, Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը: Տեսաուղերձներով հանդես եկան իրանահայ գործիչներ Անդրանիկ Սիմոնյանը (Իրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ) և Արտույտ Զոհրաբյանը (Թեհրանի «Նաիրի» հրատարակչության տնօրեն): Ներկաները լսեցին և մեծարեցին նաև Գարուն Սարգսյանին, ով հանդես եկավ ամփոփիչ խոսքով:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)