ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս.թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի...
Ս.թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի հրատարկած «Լիբանանի հայերը» (Բեյրութ, 2017թ․), «Սուրիոյ հայերը» (Բեյրութ, 2018 թ․), «Յորդանանի հայերը» (Բեյրութ, 2019թ․) և «Իրաքի հայերը» (Բեյրութ, 2021 թ․) ժողովածուների շնորհանդեսը, որի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Հայկազյան համալսարանը։
Շնորհանդեսը վարում էր ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ով մեծապես կարևորեց Հայկազյան համալսարանի անգնահատելի դերը հայագիտության զարգացման հարցում։ Բացման խոսքով հանդես եկան Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և Ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ պ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Հարությունյանը:
Հայկական Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրության, մասնավորապես՝ Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների գիտաժողովների կազմակերպման, հետագայում՝ նշված գիտաժողովների նյութերի հրատարկման և այլևս սեղանին դրված ժողովածուների ստեղծման ուղղությամբ տարված հսկայածավալ աշխատանքները, ինչպես նաև՝ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի վերջին տաս տարվա գործունեությունը հանգամանորեն ներկայացրեց կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը։ Ելույթ ունեցավ նաև ԱՄՆ-ի Հայ ավետարանչական ընկերակցության վարչության գործադիր տնօրեն, գրող, հասարակական գործիչ Զավեն Խանջյանը։ Վերջինս կարևորեց Հայ ավետարանչական ընկերակցության դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև Հայկազյան համալսարանի կողմից հայ համայնքների ուսումնասիրության ոլորտում տարվող աշխատանքները։ Զ․ Խանջյանը նշեց, որ չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Մերձավոր Արևելքի հայ համայնքները պիտի շարունակեն իրենց պատմական դերն ու ներկայությունը։ «Արաբական երկրների հայ համայնքների հիմնախնդիրները Հայկազյան համալսարանի օրակարգում» թեմայով ելույթ ունեցավ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը, ով նշեց, որ Հայկազյան համալսարանի ժողովածուները ոչ միայն գիտելիք են ստեղծել Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի հայ համայնքների վերաբերյալ, այլև լայն հնարավորություն ընձեռել առկա հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելու և գործիքակազմեր մշակելու ուղղությամբ։
Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև սփյուռքահայ հայտնի մտավորական Հակոբ Չոլաքյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, պատմաբան Հովհաննես Ալեքսանյանը, հրապարակախոս Սաքո Արեյանը։ Իրենց տպավորությունները և փորձառությունը ներկայացրեցին Հայկազյան համալսարանի նշված գիտաժողովների մասնակիցներ, իրաքահայ համայնքի ներկայացուցիչներ՝ պատմաբաններ Սեդա Օհանիսյանը, Պետրոս Թովմասյանը և Արա Աշճյանը։
Շնորհանդեսին ելույթ ունեցողները, ընդհանուր առմամբ, արժևորեցին Հայկազյան համալսարանի դերը հայապահանության, Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման, Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրության ու առկա հարցերի հնարավոր լուծմանը սատարելու հարցում։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)