|
|
|
|
|
|
|
|
Հարգելի գործընկերներ և ուսանողներ. «Հյուրընկալելով դեսպաններին» խորագրով քննարկումների... |
|
|
|
Հարգելի գործընկերներ և ուսանողներ.
«Հյուրընկալելով դեսպաններին» խորագրով քննարկումների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ս/թ մարտի 16-ին՝ ժամը 14:30-ին: Արևելագիտության ինստիտուտը կհյուրընկալի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2009-2018 թթ.), ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ պր. Արմեն Մելքոնյանին և ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պր. Բահա Դեսուկիին: Քննարկման խորագիրն է «Հայ-եգիպտական հարաբերությունները. արդի միտումներ և հեռանկարներ»: Հանդիպում-քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
Աշխատանքային լեզուներն են արաբերենն ու հայերենը։
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|