|
|
|
|
|
|
|
|
Համագործակցության հուշագիր |
|
|
|
Համագործակցության հուշագիր
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի միջև
2021թ. մարտի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի միջև:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Ծերենդորջ Ծեգմեդը:
Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել հիշյալ գիտակրթական հաստատությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը պատմության, աղբյուրագիտության, բանասիրության և արևելագիտության բնագավառներում մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակման, գիտական հանդիպումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման, հնագիտության, մատենագրության և թվային հումանիտար գիտությունների բնագավառներում փոխհամագործակցության և համանման այլ ձևաչափերով:
Կայացած առցանց հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը և Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Ծերենդորջ Ծեգմեդը ընդգծեցին և կարևորերցին հայ-մոնղոլական պատմական առնչությունների, հայկական աղբյուրների՝ մոնղոլների և մոնղոլական կայսրության վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունների հարցերը: Մոնղոլիայի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Ծերենդորջ Ծեգմեդը երկու գիտական կենտրոնների միջև այս համագործակցությունը բնութագրեց որպես պատմական իրողություն՝ ընդգծելով այն հանգամանքը, որ թե խորհրդային, և թե հետխորհրդային ժամանակաշրջանում հայաստանյան և մոնղոլական գիտական կենտրոնների միջև նմանօրինակ գիտական կապեր երբևիցե հաստատված չեն եղել, և սա առաջին քայլն է այդ ուղղությամբ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|