|
|
|
|
|
|
|
|
Ս․թ․ Ապրիլի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Իրաքի Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության արտաքին հարաբերությունների նախարարի... |
|
|
|
Ս․թ․ Ապրիլի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Իրաքի Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան։ Հանդիպմանը ներկա էին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը, Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանը։ Դ․ Շադալան ծանոթացավ ինստիտուտի պատմությանը, գործունեությանը, հետազոտվող թեմաներին, հրատարակություններին։ Նա ընդգծեց ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի համալսարանների ու գիտական կազմակերպությունների միջև կապերի զարգացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների համատեղ հետազոտության կարևորությունը և առաջարկեց քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ողջունեց հյուրի այցը Ինստիտուտ և կարևորեց գիտական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|