|
|
|
|
|
|
|
|
Ս․ թ․ ապրիլի 1-ին Արևելագիտության ինստիտուտը հըուրընկալեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի... |
|
|
|
Ս․ թ․ ապրիլի 1-ին Արևելագիտության ինստիտուտը հըուրընկալեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանին, արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանին և մասնաճյուղի իրավաբան Վարդան Միքայելյանին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ դեսպան Արմեն Մելքոնյանը, Թունիսում և Մարոկկոյում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Սուրեն Բաղդասարյանը, դիվանագետներ, արևելագիտության համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ինստիտուտի գիտաշխատողներ ու բաժանմունքների վարիչներ։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրն․ Ռոբերտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընկերակցությանը՝ ի դեմս ԱՀԱԸ գործադիր տնօրեն պրն․ Զավեն Խանջյանի, Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի արդիականացմանը և վերազինմանը աջակցելու հարցում։ Արևելագետ, դեսպան Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց ԱԻ Միջազգային հարաբերությունների բաժնի ստեղծման պատմության և կարևոր առաքելության մասին։ Պրն․ Մ․ Սաֆարյանը նշեց Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում Արևելագիտության ինստիտուտի դերակատարմամ մասին։ Բաժնի վարիչ Արաքս Փաշայանը ներկայացրեց բաժնի հետազոտական ուղղությունների և գիտական ներուժի մասին։ Իր հերթին, պրն․ Հ․ Ներսեսսյանը նշեց, որ AMAA -ն հանձնառու է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի զարգացմանը օգնելու առաքելությանը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանում արևելագիտության զարգացման հեռանկարների և արևելագիտության ռազմավարական նշանակության մասին։ Կողմերը վերահաստատեցին համագործակցությունը շարունակելու հանձնառությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|