|
|
|
|
|
|
|
|
Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ... |
|
|
|
Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը դեսպանատան առաջին քարտուղար Զարինա Շախմանովան: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտական քարտուղար Վահե Այվազյանը, Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի գիտաշխատող Տիգրան Միքայելյանը:
Դեսպանը ծանոթացավ Ինստիտուտի պատմությանը, գործունեությանը, հետազոտվող հիմնական թեմաներին, հրատարակություններին: Նա ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի գիտական կենտրոնների միջև կապերի զարգացման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների համատեղ հետազոտության կարևորությունը և առաջարկեց քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը ողջունեց հյուրի այցը Ինստիտուտ և կարևորեց գիտական հետագա համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը: Տիգրան Միքայելյանը ներկայացրեց մինչ այդ իրականացված համատեղ աշխատանքները ղազախստանցի գործընկերների հետ:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|