ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեցին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության...
Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեցին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության համագործակցության և զարգացման գործակալության գլխավոր քարտուղար՝ նորին գերազացություն դեսպան պր. Մուհամեդ Խալիլին և Հայաստանի Հանրապետությունում ու Վրաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պր. Բահա Դեսուկիին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ՀՀ ԳԱԱ կառուցվածքն ու հիմնական ոլորտները, մատնանշեց երկկողմ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, շեշտադրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի դերը Եգիպտոսի Արաբական Հանարապետության և Հայաստանի Հանրապետության միջև գիտակիթական կապերի ամրապնդման և խորացման գործում:
Դեսպան Մուհամեդ Խալիլն ընդգծեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության համագործակցության և զարգացման գործակալության և ՀՀ տարբեր գերատեսչությունների ու գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը: Հատուկ շեշտադրեց, որ Հայաստանը տարածաշրջանում Եգիպտոսի կարևոր դաշնակից պետություններից է և մեր երկրի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը մեծապես կարևորվում է եգիպտական կողմի համար:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ներկայացնում էին տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը, արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանը, միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը և արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը:
Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կառուցվածքն ու հետազոտական հիմնական ուղղությունները, արժևորեց եգիպտական տարբեր գիտական կենտրոնների հետ արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնումը:
Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց արաբական երկրների բաժնում իրականացվող հետազոտությունների հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով դրանցում Եգիպտոսին առնչվող թեմաների դերը, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության համագործակցության և զարգացման գործակալության հետ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի համագործակցության պատմությունը և հնարավոր հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանության միջոցով առաջիկայում գործակալությանը ներկայացնել երկկողմ համագործակցության առաջարկներ՝ մատնանշելով ուղղություններն ու ոլորտները:
Քանի որ վերջին տարիներին գործակալությունն իր ծրագրերի մեծ մասն ուղղում է Աֆրիկայի երկրներ և իսլամադավան պետություններ, ապա առաջարկվեց վերանայել և ավելի մեծ տեղ հատկացնել ՀՀ տարբեր հաստատությունների հետ ծրագրերի իրականացմանը: Գործակալության գլխավոր քարտուղարը շեշտեց, որ իր այցելության հիմնական նպատակներից մեկը հենց այդ հարցի շուրջ նախնական պայամանվորվածություններ ձեռք բերելն ու համապատասխան առաջարկներ քննարկելն է:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)