|
|
|
|
|
|
|
|
Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց պ.գ.թ., Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի... |
|
|
|
Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց պ.գ.թ., Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների Ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» հանդեսի գլխավոր խմբագիր Ս.Մ. Մարկեդոնովին և ք.գ.դ., ՌԳԱ Հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկությունների ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վ.Ա. Ավատկովին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կառուցվածքն ու հիմնական ոլորտները, մատնանշեց երկկողմ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, շեշտադրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի դերը հայ-ռուսական գիտական կապերի ամրապնդման և խորացման գործում: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանը և բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Քրիստինե Մելքոնյանը ներկայացրեցին հայկական թուրքագիտության, մասնավորապես՝ Թուրքիայի բաժնի գիտական ձեռքբերումները։
Ռուսաստանցի մասնագետները ընդգծեցին ՌԴ տարբեր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի ներկայացուցչության գիտական ծրագրերի ղեկավար Սոֆի Աճեմյանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|