|
|
|
|
|
|
|
|
«Հյուրընկալելով դեսպաններին» հանդիպում-քննարկումների շրջանակներում ս․թ․ հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Հնդկաստանի... |
|
|
|
«Հյուրընկալելով դեսպաններին» հանդիպում-քննարկումների շրջանակներում ս․թ․ հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Կիշան Դան Դևալին և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Յուրա Բաբախանյանին։
Հայ-հնդկական հարաբերությունները քննարկվեցին Նյու Դելիի և Երևանի տեսանկյուններից։ Խոսվեց համագործակցության թույլ և ուժեղ կողմերի, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կերպափոխումների և այդ համատեքստում Հնդկաստան-Հայաստան համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։ Երկու երկրների դեսպանները ներկայացրեցին իրենց մոտեցումները երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի և արդի իրողությունների մասին։ Նշվեց, որ դրանք զարգանալու մեծ հնարավորություն ունեն։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց հյուրերին, խոսեց հայ-հնդկական քաղաքակրթական կապերի մասին, որոնք կարող են ծառայել համագործակցության զարգացմանը։ Ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը նշեց, որ Արևելագիտության ինստիտուտը պատրաստ է աջակցել հայ-հնդկական գիտական կապերի ամրապնդմանը՝ հավատարիմ մնալով գիտական և հանրային դիվանագիտությանը իր նպաստը բերելու առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները։ Ծավալվեց հետաքրքիր քննարկում միջազգային հարաբերություններում Հնդկաստանի աճող դերակատության, տարածաշրջանային պետությունների միջև մրցակցության, փոփոխվող աշխարհի և Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը նպաստող գործիքակազմերի ձևավորման մասին։ Հանդիպումը նվիրված էր Հայաստան-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|