|
|
|
|
|
|
|
|
2022 թ. հուլիսի 14-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում... |
|
|
|
2022 թ. հուլիսի 14-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պր. Հրաչ Փոլադյանին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն և առաջատար գիտաշխատող Արամ Գասպարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Եգիպտոսի մի շարք գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև այս ոլորտում եգիպտական կողմի հետ թիրախային փոխգործակցության հնարավորությունները:
Դեսպան Փոլադյանն իր պատրաստակամությունը հայտնեց բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ-Եգիպտոսի տարբեր գիտակրթական հաստատություններ կապերի սերտացմանը, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստան-Եգիպտոս բարեկամական փոխգոծակցության ընդլայմանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|