|
|
|
|
|
|
|
|
2022 թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի... |
|
|
|
2022 թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակա երկրների հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսյանին ու Քուվեյթի և շրջակա երկրների հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Պետրոս Ծ. Վրդ. Մանուելյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, փոխտնօրեն Գոռ Մարգարյանը, ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը, արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց Ծոցի արաբական երկրներում հայ համայնքների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունների մասին, կարևորվեց երկու թեմերի ակտիվ գործունեությունն ու Ծոցի արաբական պետություններ-հայ համայնքներ հարաբերություններում թեմական տարբեր կառույցների ակտիվ դերակատարումը:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակա երկրների, ինչպես նաև Քուվեյթի և շրջակա երկրների հայոց թեմերի միջև հետագա համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև երկկողմ գիտական հրատարակությունների փոխանակման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին տնօրենը հյուրերին նվիրեց Ինստիտուտի արաբագիտական մի քանի կարևոր հրատարակություններ, որոնք կհարստացնեն թեմական գրադարանները:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|