ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Սույն թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանարապետության արտակարգ...
Սույն թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան դր. Նորա Արիսյանին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, արտաքին կապերի գծով քարտուղար Վահե Այվազյանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստան-Սիրիա գիտակրթական կապերի սերտացման ու խորացման կարևորությունը, շեշատադրվեց այն յուրահատուկ դերը, որ խաղում է Սիրիան տարածաշրջանում ՀՀ գործընկեր արաբական երկրների շարքում:
Դր. Նորա Արիսյանը, որն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպան է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, կարևորեց այն ջերմ մադկային և գիտական կապերը, որ վերջինս ունի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի իր գործընկերների հետ: Դեսպանն, իր հերթին, ընդգծեց Հայաստանի առանձնահատուկ դերը Սիրիայի տարածաշրջանային արտաքին քաղաքականության առանցքում: Նա շեշտեց, որ որպես դեսպան պատրաստակամ է նպաստել հայ-սիրիական հարաբերությունների սերտացմանը՝ մեծապես օգտագործելով նաև երկու երկրների գիտական ներուժը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ գիտական կապերի ոլորտային ընդլայնման հնարավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դեսպանն առաջիկա ամիսներին հանդիպում-քննարկման ձևաչափով ելույթ կունենա Արևելագիտության ինստիտուտում: Տեղի ունեցավ նաև գիտական հրատարակությունների փոխանակում: Դեսպանը նվեր ստացավ Ինստիտուտի վերջին՝ նաև օտարալեզու հրատարակությունները:
Այնուհետև ոչ պաշտոնական մթնոլորտում դր. Նորա Արիսյանը հյուրընկալվեց ինստիտուտի Արաբական երկրների բաժնում, որտեղ մասնագիտական քննարկման արդյունքում հստակեցվեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան միջև գիտական ոլորտում թիրախային համագործակցության ուղենիշները:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)