|
|
|
|
|
|
|
|
Ս.թ․ հուլիսի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Ճապոնայում (համատեղության կարգով՝ Ավստրալիայում)... |
|
|
|
Ս.թ․ հուլիսի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ այցելեց Ճապոնայում (համատեղության կարգով՝ Ավստրալիայում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Հանդիպմանը ներկա էին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը և գիտական քարտուղար Եվա Հարությունյանը։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Ճապոնա համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում արդյունավետ կազմակերպելուն ուղղված քայլեր։ Կարծիքներ փոխանակվեցին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արդի գործըթացների վերաբերյալ։ Առաջարկություններ հնչեցին Ճապոնայում Հայաստանի մասին պատկերացումներն ընդլայնելու անհրաժեշտության և այդ հարցում Արևելագիտության ինստիտուտի դերակատարության մասին։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Արեգ Հովհաննիսյանին այցի առիթով, ծանոթացրեց Ճապոնայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների ոլորտում Ինստիտուտում տարվող աշխատանքները, ինչպես նաև փոխանցեց արևելաասիական ոլորտի հետազոտություններին վերաբերող գրքեր և հանդեսներ։ Արեգ Հովհաննիսյանը նշեց, որ կփորձի իր նպաստը բերել Հայաստան-Ճապոնիա գիտական ոլորտի համագործակցությանը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նշանակությունը։
|
|
|
|
|
|
|
|
|
|
|