ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի՝ ամբողջովին վերանորոգված...
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի՝ ամբողջովին վերանորոգված և կահավորված սենյակների բացման միջոցառման ժամանակ տեղի ունեցավ «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաև ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի հետ կնքվեց համագործակցության հուշագիր։
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վերանորոգման և վերակահավորման ողջ ծախսերը հոգացել էր ԻԻՀ հայ համայնքից գործարար Հովսեփ Ավետյանը, ով իր ելույթում ուրախություն հայտնեց, որ կարողացել է իր ներդրումն ունենալ Իրանի բաժնի աշխատակիցների աշխատանքային վայել պայմանների բարելավման գործում։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը և բարերար Հ․ Ավետյանը միասին բացեցին ցուցատախտակը, որում շնորհակալություն էր հայտնվում Ավետյան ընտանիքին և այդ աշխատանքները համակարգող ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և ՀՀ ԳԱԱ ԱԻ Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանին։ Տնօրեն Ռ․ Ղազարյանը շնորհակալական վկայագիր հանձնեց Հովսեփ Ավետյանին, իսկ Գ․Իսկանդարյանը նոր լույս տեսած «Հայաստան-Իրան․պատմական անցյալը և ներկան» ժողովածուի առաջին օրինակը նվիրեց բարերարին։
Միջոցառման երկրորդ մասում ՀՀ ԳԱԱ ԱԻ Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը ներկայացրեց «Հայաստան-Իրան․պատմական անցյալը և ներկան» ժողովածուն, դրա կազմակերպման գործընթացները։ Ուշագրավ է, որ առաջին անգամ մեզանում կիրառվել է նորարարութուն, այն է յուրաքանչյուր ուղերձների և ելույթների կողքին տեղադրվել են QR կոդեր, որոնց միջոցով բջջային հեռախոսի օգնությամբ կարող ենք միանալ փետրվարի 9-ի «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի այն հատվածին, որի մասին գրքի այդ էջում գրված է։ Ժողովածուի առաջին մասում տեղադրված են ՀՀ ԳԱԱ նախագահ Ա․Սաղյանի, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԳՆ և ԻԻՀ ԱԳՆ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտների տնօրենների, ՀՀ Ազգային արխիվի տնօրենի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլետի իրանագիտության ամբիոնի վարիչի, ԻԻՀ դեսպանատան մշակութային խորհրդականի և ՀՀ ԳԱԱ ԱԻ Իրանի բաժնի վարիչի ողջույնի ուղերձները։ Ժողովածուի երկրորդ հատվածն ամբողջովին վերաբերում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանների և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանների ելույթներին։ Ուղերձներին ու ելույթներին հաջորդում են 19 գիտական հոդվածներ, որոնք ամրագրված են DOI հասանելության համակարգով։
Միջացառման երրորդ հատվածում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի միջև հուշագրի ստորագրման արարողությունը։ Ուշագրավ է, որ ԻԻՀ դեսպանատան մշակութային խորհրդական Հոսեյն Թաբաթաբային մատնանշեց, որ ՀՀ-ում ամենաարդյունավետը աշխատում են հենց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ։ Իսկ միջոցառմանը ներկա գտնվող ԻԻՀ Թավրիզի համալսարանի ռեկտորը արտահայտելով իր հիացմունքը կատարված աշխատանքների վերաբերյալ, արձանագրեց որ անհրաժեշտ է մի հուշագիրել կնքել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Թավրիզի համալսարանի միջև։ Միևնույն ժամանակ առաջարկեց Իրանի բաժնի օրինակով Թավրիզի համալսարանում բացել հայագիտական կենտրոն։
Հուշագրի ստորագրմամբ կողմերը ամրագրեցին հետագա ծրագրերը և աշխատանքները։ Նշենք դրանցից մի քանիսը․
1. ամեն տարի փոխադարձության սկզբունքով իրար տրամադրել ՀՀ-ում և ԻԻՀ-ում արևելագիտությանը վերաբերող հրատարակված գրականության ցանկեր,
2. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը իր հրատարակած գրքերից մեկ օրինակ նվիրում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնին կամ դեսպանատանը,
3. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը ջանքեր է գործադրում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների համար հնարավորություն ընձեռելու օգտվել ԻԻՀ-ում տպագրվող ամսագրերից,
4. նպաստել իրանական վերլուծական կենտրոնների հետ համագործակցության հուշագրեր ստորագրելու հարցում,
5. իրականացնել համատեղ գիտաժողովներ, վեբինարներ, կլոր սեղան-քննարկումներ,
6. մինչև 2024 թ. իրականացնել միջազգային գիտաժողով հայ-ռուս-իրանական գիտական համագործակցության շրջանակներում,
7. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների համար հնարավորություն ընձեռել օգտվելու ԻԻՀ արխիվներից, համաձայն միջպետական պայմանագրերի,
8. խրախուսել իրանագիտական թեմայով ատենախոսությունների հաստատմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Ավետյան ընտանիքի անդամներ, ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը, Իրանում լույս տեսնող Ալիք օրաթերթի արտոնատեր Ալբերտ Աճեմյանը, իրանահայ համայնքի գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ԻԻՀ Թավրիզի համալսարանի ռեկտոր դոկտոր Սաֆար Նասրոլլահզադե, ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, գիտքարտողարը Եվա Հարությունյանը, Իրանի բաժնի նախկին ղեկավար Վահան Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպչական վարչության պետ Ասյա Գալոյանը, ՀՀ ԳԱԱ բնագիտության բաժանմունքի գիտական քարտուղար Սոֆի Աճեմյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչներ, գիտաշխատողներ, մամուլի ներկայացուցիչներ։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)