|
|
|
|
|
|
|
|
Սեպտեմբերի 22-23-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Կինը Արևելքում» խորագրով միջազգային գիտաժողովը |
|
|
|
Սեպտեմբերի 22-23-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Կինը Արևելքում» խորագրով միջազգային գիտաժողովը: Մինչ գիտաժողովի սկսվելը, ներկաները հոտնկայս և մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված մարտիկների հիշատակը:
Լիագումար նիստից առաջ գիտաժողովում «Հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկներն Արցախում ու Սյունիքում» կարևոր դասախոսությամբ հանդես եկավ հայտնի լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի ժամանակ ներկայացվեց խեթական կանացի զգեստի վերակազմություն: Վերակազմության հիմքում Մարաշի ուշխեթական հնավայրի հուշակոթողներից մեկն էր, իսկ օգտագործված նախշերի հիմքում՝ խեթական հնագիտական նյութն է: Զգեստը նախագծել և փայլուն իրականացրել է Apache Cosplay Studio-ի տնօրեն և դիզայներ Ռուբինա Կաֆիևան:
Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հետաքրքիր բովանդակալից զեկույցներով, որոնք ժամանակագրական տեսակետից ներառում էին հնագույն դարերից մինչև արդիականություն ընկած ժամանակաշրջանը, իսկ արծարծվող հարցերի ընդգրկամբ՝ լեզվաբանական, բանասիրական, արվեստագիտական, հնագիտական, պատմագիտական ոլորտները: Զեկուցումները ուղեկցվել են ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակությամբ: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն առանձին ժողովածուով, որը նվիրվելու է մարտի դաշտում զոհված հայ կանանց հիշատակին:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|