|
|
|
|
|
|
|
|
Արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել Արա Սանճյանի առաջին դասախոսությունը |
|
|
|
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների գիտական խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 31-ին Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում զեկուցումով հանդես է եկել Միչիգանի Դերբորնի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Արա Սանճյանը <<Լիբանանի ժամանակակից քաղաքական համակարգը և հայ կուսակցությունների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին>> թեմայով: Միջոցառմանը ներկա էին գիտաշխատողներ և մագիստրանտներ:
Արա Սանճյանը իր զեկուցման մեջ ներկայացրել է երկար տարիների իր դիտարկումները` Լիբանանում հայ կուսակցությունների գործունեության շուրջ: Հիմնականում զուգահեռներ է անցկացել խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջաններում այդ երկրում վերջիններիս որդեգրած քաղաքականության միջև և հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա խոսել է այսօրվա Լիբանանաում հայ կուսակցությունների ունեցած դերակատարման մասին:
Զեկուցման ավարտից հետո Արա Սանճյանի և ներկանների միջև քննարկում է ընթացել:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|